Փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի թեթևացման վերաբերյալ շրջանառվող առաջարկներից' Փոքր և միջին ձեռնարկությունները հարկային ռեժիմը ընտրելու իրավունք ունենան, այլ ոչ թե պարտադրված ընկնեն որևէ հարկային ռեժիմի տակ, որի դեպքում, շատ հաճախ հարկային բեռը ավելի ծանր է լինում, քան սովորական հարկման դեպքում: Օրինակ շրջանառության 3.5%-հարկը կարող է ավելի բարձր հարկային բեռ լինել գերփոքր ձեռնարկության համար, քան ավելացված արժեքի դեպքում է: Կամ որոշ դեպքերում հաստատագրված վճարներով հարկման համակարգը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարող է ավելի մեծ հարկային բեռ ձևավորել, քան հարկման սովորական ռեժիմը։ Նշենք, որ ներկայումս փոքր և միջին ձեռնարկությունների հարկման ռեժիմներն են՝ արտոնագրային վճարներով հարկվող, հաստատագրված վճարներով հարկվող, շրջանառության հարկով հարկվող (նախկինում գործել է նաև պարզեցված հարկը) և սովորական հարկային ռեժիմով հարկվող ռեժիմները:
Անահիտ Գրիգորյան