Երեկ խոսում էի ուկրաինացի ընկերներիցս մեկի հետ, ում հետ ամիսներ առաջ բուռն բանավեճեր ունեցա, որովհետև ինքը՝ լինելով ակտիվ մայդանական, ինձ համոզում էր, որ Մայդանը ղսմաթ ա ու հեսա Ուկրաինայի համար կաթնային գետերի ու մանանայի անձրևների միջավայր ա ստեղծելու: Ըհը, առռռը հա ձեր բախտից, ասում էի իրան: Էն ժամանակ նեղացավ...


Երեկ գրել ա, թե բա գիտե՞ս, դու կամ մարգարե ես, կամ էլ էս ամենի կազմակերպիչն ես (իհարկե կատակով): Ասում ա, հիմա, երբ արդեն էյֆորիան անցել է ու աչքերս սկել են բացվել, հասկանում եմ, թե ինչ զուլումի հասցրեցինք ինքներս մեզ. քաղաքացիական պատերազմ, անարխիա, օր օրի վատթարացող սոցիալական պայմաններ, գրիվնայի լողացող կուրս, ինֆլյացիա, նացիոնալիզմ, ֆաշիզմ... Ու ինչի՞ համար էս ամենը, ինչ ա թե մտքներիս դրել էինք, որ անպայման պետք ա Ասոցացիան ստորագրենք, հետո կենացները քաղցրացան ու սկսեցինք պահանջել Յանեկի հրաժարականը, հետո սկսեցինք պայքարել ընդդեմ օլիգոպոլիկ համակարգի...


Արդյունքում. ասոցացիան ստորագրեցինք, բայց դրանից ոչ մի խեր չենք տեսել ու չենք էլ տեսնելու, որովհետև կորուստներն ավելի շատ են, Յանուկովիչին գցեցինք, բայց իրա տեղն էկածները առանձնապես ոչնչով չեն տարբերվում, օլիգարխներին ոչ միայն չտապալեցինք, այլ ավելի պինդ նստացրեցինք վզներիս, էլ չխոսանք կենսամակարդակի ու հազարավոր զոհերի, ավիրված Արևելքի ու տնտեսության մասին, իսկ որ ամենասարսափելին ա՝ դեմը ձմեռ ա, իսկ մենք չգիտենք էլ թե ինչ ա մեզ սպասվում:


Կրկնում եմ, սա ուկրաինացու ասածներն եմ վերապատմում, ով ոչ թե մեր դիվանային հակակայսերապաշտներից ա, ոչ էլ ասենք «սեպարատիստ» ա: Ես իհարկե հասկանում եմ, որ հեսա մի բոլ մարդ կլցվի մեկնաբանություններում, ովքեր կհամոզեն ինձ, որ նա հերետիկոս է ու չի հասկանում, թե ի՜նչ մեծ ձեռքբերումների նախաշեմին է Ուկրաինան, որ մեղավորը ռսներն ու ռուսական սապոգն են, դեռ ամեն ինչ լավ ա լինելու, Կոլոմոյսկի-մոոլոմոյսկին էլ կարգին հայրենասեր տղերք են, բայց դե անձամբ ինձ համար նման փաստարկները գրոշի արժեք չունեն:


Դե իսկ մեր մասով դասը էն պետք ա լինի, որ Մայդանները ՄԻՇՏ չարիք են, Մայդաններ հրահրողները՝ դավաճան ու թշնամի, Մայդան գնացողներն էլ որպես կանոն մոլորյալներ են, որովհետև մթագնած բանականությամբ, չեն էլ հասկանում, թե ինչ կրակի հետ են խաղում:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան