Այսուհետ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին Հունաստանում սպասվում է խոշոր դրամական տուգանք և բանտարակություն: Սա վերջին 1 ամսվա ընթացքում 2-րդ նման արձագանքն է միջազգային հանրության կողմից: Թուրքիայի նորընտիր իշխանությունների համար սա լուրջ մարտահրավեր է դիվանագիտական դաշտում:
Թուրքիան փորձում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան կառուցել պատմության մեջ Հայաստանի հետ ընդհանուր եզրեր գտնելով: Սա կարող է դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի իշխանությունների համար, որով արևմուտքին տեղեկություններ են փոխանցում, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնություններ կան: Այդ երկրին հաջողվել է միջազգային հանրության՝ անգամ փորձագիտական շրջանակներում այն կարծիքը ստեղծել, թե իբր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա հիմնական խնդիրը փակ սահմանի բացումն է, այնինչ այդպես չէ:
Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ գերտերությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շահը չդարձնեն քաղաքական խաղի կանոն:
Վանիկ Էլիզբարյան