Արտագաղթի մի տեսակ կա, որ անգամ բրիտանացի գիտնականները տենց էլ չպարզեցին, թե խի ա տենց: Դա էն տեսակնա, որ արտագաղթը ուղղակի էտ մարդու երակների մեջ ա: Հա, իրոք երակների մեջ:
Եթե մարդը ինչ ինչ պատճառներով լքում ա երկիրը, դա մի կողմից կարող եմ հասկանալ: Ես դատավոր չեմ, որ դատեմ, բայց կբացատրե՞ք նվաստիս, թե ինչ առիթ ունի էն մարդը, ով և աշխատանք ունի, և գեղեցիկ կին, և մեքենա, և բնակարան ու արտագաղթում են:
Գիտեք կարծում ինձ հետ համաձայն կլինեք, որ արտագաղթը այդքան էլ արդարացում չէ երիտասարդության համար, որ պետք է ամեն գնով պայքարել ու պայքարել անկախ ամեն ինչից: Երիտասարդությունը ինչքան շատ արտագաղթի այնքան շատ խնդիրների լուծմներ կմնան օդից կախված: Ինչևիցե ես չեմ դատում, խոսքս ամենևին սրան չէր վերաբերվում:
Արյան մեջ մտած արտագաղթը կյանքում չեմ կապի սոցիալ տնտեսական խնդիրների հետ,եթե մարդը սոցիալապես ապահով է, ապա նման տեսակի արտագաղթը կամ կապված է հայրենիքի հանդեպ սիրո բացակայությունից կամ՝ ազգի հանդեպ:
Ռուբեն Խաչատրյան