Յուրաքանչյուր 40 վարկյանը մեկ, մեկ մարդ ինքնասպան է լինում: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալով, ամեն տարի մոտ 800 հազար մարդ ինքնասպան է լինում: ԱՀԿ-ն նաև նշում է, որ ինքնասպանության հետևանքով, ավելի շատ մարդ է մահանում, քանէ պատերազմների, մարդասպանություններ, տարբեր կատակլիզմների արդյունքում:

 

Չնայած նրան, որ ինքնպանությունների 75 տոկոսը բաժին են ընկնում աղքատ երկրներին, սակայն ինքնասպանությունների ցուցանիշներով առաջին եռյակում են Լիտվան, Հարավային Կորեան և Ճապոնիան, որոնք զարգացած կամ զարգացող երկրների ցանկում են: Հայաստանը այս երկրների ցանկում լավ դիրքում է, չնայած վերջին տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների թիվը աճում է: 2012թ. տվյալով, աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերերդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Ինքնասպանությունը որպես մահվան պատճառ աշխարհում գրավում է 15-րդ տեղը:

 


Ինքնասպանության գլխավոր պատճառները , ըստ մասնագետների, սթրեսներն են, ալկոհոլիզմը, հոգեբանական խնդիրները, բնավորության իմպուլսիվությունը, սոցիալական և մշակութային միջավայրը: Բայցևայնպես ժամանակակից աշխարհում մասնագետները ինքնսապնության հիմնական պատճառ են համարում միայնակության զգացումը: Հենց այդ պատճառով այս տարի՝ ինքնասպանությունների կանպարգելման օրվա կարգախոսն է՝ Ինքնասպանության կանխարգելում՝ հաղորդակցվող աշխարհ: