Ինչպես հայտնի է, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը Շոտլանդիայի դեմ խաղում ոտքի վնասվածք էր ստացել:

 

Բժիշների կանխատեսմամբ նա խաղադաշտ կվերադառնա մոտավորապես մեկ ամսից:

 

-Կարող էր եւ ավելի վատ լինել: Շատ վատ է, որ մենք չենք կարող հույսներս դնել Մարկոյի վրա, սակայն այս չորս շաբաթներն արագ կանցնեն:

 

Մենք ուղղակի պետք է աշխատենք եւ գոլեր խփենք առանց նրա: Ոչ մի ահավոր բան էլ չի եղել, չէ՞ որ վնասվածք ցանկացած պահի կարող է ստանալ յուրաքանչյուր խաղացող,- ասել է Կլոպը «Bild» պարբերականին տված հարցազրույցում:

 

Հավանաբար Ռոյսը բաց կթողնի հանդիպումները Ֆրայբուրգի, Արսենալի, Մայնցի, Շտուտգարտի, Շալկեի և Անդերլեխտի դեմ:

 

 

Ֆուտբոլային հասարակություն