Ուկրաինայում հայտարարված զինադադարին պետք չի խաբնվել, սա ընդամենը դաադար է ու ըստ երևույթին մոտակա օրերին, առավելագույնը մոտակա մի քանի շաբաթներին պատերազմը վերսկսվի նոր թափով:


Նման ինտեսնսիվության կոնֆլիկտները այսքան հեշտ չեն ավարտվում: Նման մասշտաբի նախապատրաստոււթյուններ չեն անում այն դեպքում, երբ պատրաստվում են խաղաղության վերադառնալ:
Իմ կարծիքով, հենց ավարտեն գերիների փոխանակությունը, իմի բերեն իրենց ուժերը, ամրացնեն իրենց դիրքերը, պատերազմը կսկսվի նոր թափով ու որքան էլ ցինիկական հնչի, դա ձեռք է տալիս բոլոր ներգրավված կողմերին:


Կիևյան ռեժիմին հրադադարը պետք էր, որովհետև ապստամբների հակահարձակումը վերջնականապես կոտրեց բանակի ոգին, իսկ ազգային գվարդիան ու մասնավոր գումարտակները այնքան մեծաթիվ չէին, որոպեսզի կարողանային բոլոր ուղղություններով դիմակայել «օդից հայտնված» ու հիանալի զինված ապստամբների թարմ ուժերի հուժկու հարվածներին:


Ապստամբներին ժամանակը պետք է, որպեսզի նորանոր բրիգադներ ձևավորվեն, որոնք կզարգացնեն հաջողությունը բոլոր ուղղություններով: Գիտե՞ք ինչ է արել խորամաննկ Պուտինը, ինչի հաշվին էլ իրավիճակը շեշտակի փոխվեց... շատ պարզ. Ռուսաստան փախած գրեթե 1 միլլիոն փախստականների, Ռուսաստանում բնակվող ու աշխատող 3.5 միլիոն ուկրաինացիների, ռուս կամավորների ու պաշտոնաթող սպաների թվից հավաքել է իսկական բանակ ու զինել նույնիս գերնոր սպառազինությամբ ու ուղարկել Դոնբասս: Պարզապես, դատելով համացանցում առկա վերլուծություններից ու ասեկոսեներից, հաշվարկվել է, որ վճռական հաղթանակ տանելու համար, այդ ստվերային ուկրաինա-ռուսական բանակը պետք է առնվազն 70000 մարտակազմ ունենա, իսկ այս պահին դեռ չեն կարողացել 20000-ից ավել պատրաստել, դրա համար էլ այս հրադադարը ձեռք է տալիս նաև ապստամբների կողմին: որքան ավելի երկար այն տևի, այնքան կմեծանա նրանց գաղտնի բանակի թիվը:


Հա, իսկ հրադադարի կնքմանը շատ լուրջ մոտեցողներին հիշեցնեմ, որ նմանօրինակ մի 5 հատ հրադադար էլ մենք ենք կնքել, մինչև ադրբեջանցիները սթրվեցին տեղները:

 

 

Անդրանիկ Իսահակյան