Իսկ ով է ասել, որ հայերը կարդալ չեն սիրում դադարել են կարդալ: Չկա նման բան: Այսօր հաշվել եմ համացանցային միայն քառասունից ավելի լրատվամիջոոց , չհաշված ֆեյսբուքյան օգտատերերը, բլոգները, ամենատարբեր էջերը. մոտավորա հաշվարկներով Հայաստանում մի քանի հարյուր ակտիվ բլոգ ու մի քանի տասնյակ հազար ակտիվ օգտատեր կա, իսկ առհասարակ համացանցի հայկական հարթակում ֆեյսբուքահայության թիվը հատել է վեց հարյուր հազարը :

 

Հանրագումարում հասկանալի է չէ, թե ինչ ծավալի ինֆորմացիայի մասին է խոսքը ու քանի գրքի ծավալ է ներկայացնում իրենից: Իսկ սա այն դեպքում, որ կայքերի մեծ մասը ունեն առավելագույնը երեքից հինգ աշծատակից. իսկ բլոգներն ու էջերը հիմնականում մեկհոգանոց են: Ուրեմն մենք, հայերս ինչպես դարեր առաջ, այսօր էլ շարունակում ենք լինել աշխարհի ամենից ընթերցասեր ազգերից մեկը: Ուղղակի մենք այժմ ավելի գործնական ենք դարձել ու կարդում են էլեկտրոնային գրականություն, իհարկե չմոռանալով նաև դասական գրքի մասին:

 

 

Անկախ թղթակից