Վարդան Պետրոսյանը միայն մեկ հնարավորություն ունի անմեղ ճանաչվելու, եթե հաստատվի, որ Նիվան հետընթաց է իրականացրել։ Առաջարկում եմ վթարի երկու կողմերին ստուգել այս վարկածը, ի վերջո դատավարության բոլոր կողմերը պետք է շահագրգիռ լինեն ճշմարտության բացահայտման մեջ։ Հարց է առաջանում ինչպե՞ս կարելի է իմանալ վթարի ժամանակ ո՞ր մեքենան մեկ տարի առաջ ինչ է արել։
Այս վարկածը ստուգելը չափազանց հեշտ է, հուշում եմ՝ պետք է ընդամենը փորձաքննության ուղարկել Նիվա մեքենայի փոխանցման տուփը։ Եթե մեքենան հարվածի ժամանակ հետընթաց փոխանցման վրա է եղել, ապա հետընթաց փոխանցումը պետք է յուրահատուկ ձևով վնասված լինի։ Այլ կերպ ասած, «զադնի սկորոստի զուբերը» պետք է ջարդված լինի։ Այս պահին սա միակ հնարավորությունն է երկու կողմերին իրենց ասելիքի տակ ապացույց դնելու։
Նարեկ Մալյան