Այն, ինչ տեսնում եք այս նկարում, իհարկե, գոյություն չունի՝ պետական սահման Անգլիայի եւ Շոտլանդիայի միջեւ... Բայց սեպտեմբերի 18-ին նշանակված անկախության հանրաքվեից մոտ տասն օր առաջ Շոտլանդիայի անկախությունը արդեն այնքան անհավանական չի թվում, որքան դեռ մի քանի օր առաջ: Վերջին հարցումների համաձայն անկախության կողմնակիցների թիվը ԱՌԱՋԻՆ անգամ գերազանցել է անջատման հակառակորդների թվին:
Շաբաթ օրը հրապարակված տվյալների համաձայն՝ անկախության օգտին պատրաստ է քվեարկել շոտլանդացիների 51 տոկոսը, մինչդեռ դեմ է արտահայտվել 49 տոկոսը: Կոսովոյից հետո սա կարող է ազգային ինքնորոշման երկրորդ նախադեպը դառնալ Եվրոպայում... Մեզ համար շատ շահեկան...
Արմեն Դուլյան