Պարոն Շալանդ, ազգովի շնորհակալ ենք, որ դուք ձեր թանկ ժամանակը տրամադրեցիք մեր հավաքականին մարզելու համար:
Վերջին մի քանի խայտառակ խաղերը, բնականաբար ամբողջ մարզչական անձնակազմի սխալից էր: Ինչևիցե չենք փնտրում մեղավորներ: Մի գուցե ներքին լարվածություն էլ կա չգիտեմ:
Պարոն Շալանդ ես ձեր հարցազրույցին հետևեցի և ասեմ այն այդքան էլ մեզ դուր չեկավ: Դուք անընդատ նշում էիք, այն, որ մեր ֆուտբոլիստները մի քանի անգամ բաց դարպասին չեն կարողացել գոլ խփել: Ինչու՞ եք դա ասում, որպեսզի մասսայակ ըմբոստությունը հանրության թեքեք դեպի մեր ֆուտբոլիստների կո՞ղմը: Եվ զարմանալին այն է, որ դա Ձեզ չի հաջողվի: Այո, չի ստացվի , որովհետև մենք մեր ֆուտբոլիստների լավ խաղն էլ ենք տեսել: Մի գուցե Դու՞ք խնդիր ունեք ֆուտբոլիստների հետ: Այո՞:
Խնդրում եմ զիջեք Ձեր դիրքերը և թող գա այն մարդը ում կհաջողվի հաշտ և համերաշխ աշխատել մեր ֆուտբոլիստների հետ:
Հ.Գ ՀՖՖ-ն ում փողոցում քայլելուց տեսնում է, բռնում տանում է հավքականի գլխավոր մարզիչ է դարձնում: Այդպես չի լինի:
Մարիամ Սմբատյան