Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողան.«Իրաքում «Իսլամական պետության» հարձակումների աղբյուրը Սիրիան և «ալ-Կաիդան» են: Ցավոք, ալ-Ասադի վարչակարգն է կանգնած նման խմբավորումների հետևում, հատկապես՝ Սիրիայում: ԻՊ-ը սկսել է Սիրիայում, ապա շարժվել դեպի Իրաք: Մենք ցանկանում ենք, որ իրաքյան կառավարությունը ոչնչացնի այն քաոսը, որի արդյունք են նմանատիպ խմբերը, մենք ցանկանում ենք, որ իրաքցի ժողովուրդը միասնական լինի...»


ԻՊ-ի, նրա ծագման, կառույցի հիմնադիրների, հովանավորների և նրա դեմ հանդես եկող ուժերի մասին Թուրքիայի նախագահի արտահայտած նման խառնաշփոթ ձևակերպումները համապատասխանում են նույն Սիրիայում և Իրաքում ստեղծված նույնքան խառնաշփոթ իրավիճակը, որում իր մեծ ներդրումն ունի նույն թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը:

 

 

Արմեն Պետրոսյան