2014թ-ի պետական բյուջեի մասին օրենքով զբոսաշրջության համար հատկացվող միջոցները նախորդ տարիների նկատմամբ ավելացել էին շուրջ 50%-ով կամ 25 մլն դրամով և կազմել' 75 մլն դրամ: Չնայած' զբոսաշրջության զարգացման համար տրամադրվող այդ միջոցները, մեծ հաշվով, բավականին քիչ են, սակայն կառավարությանը հաջողվել է տարվա սկզբից սկսած որոշակի առաջխաղացում հաղորդել այս ոլորտին:


Այդ մասին են վկայում Ազգային վիճծառայության օրերս հրապարակած տվյալները, ըստ որոնց' 2014թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 495.967 զբոսաշրջիկներ: 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (422.923 ժամանող) այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 17,3%-ով:

 

 

Անահիտ Գրիգորյան