Նկարչուհին թղթից զգուշորեն ուրվագծեր է ստանում: Դուք երևի բոլորդ էլ տեսել եք վինիլային ֆիգուրներ՝ պատերի դեկորացիայի համար: Մոդը դրա նման ինչ-որ բան է ստանում: Ոճային և երկրաչափական նրա աշխատանքներին նայելիս կարելի է ենթադրել, որ դրանք գործարանային են, բայց նկարչուհու բոլոր գործերը ձեռքի աշխատանք են: