Ukrinform-ի փոխանցմամբ' ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը իր հայտարարության մեջ նշել է,որ Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել օգոստոսի 30-ին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման եւ ուկրաինական կողմին Ռուսաստանին դիմակայելու համար ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Այս հայտարարությունը Դոնեցկում աշխարհազորայինների կողմից նոր տարածքների գրավման ու նախաձեռնությունը սեփական ձեռքն առնելու հետևանք է:«Բավական է զիջումների գնալ եւ հանգստացնել ագրեսորին: Համերաշխությունը պետք է լինի բացարձակ եւ կասկածից դուրս: Այն պետք է նյութականանա հետագա վճռական եւ շոշափելի պատժամիջոցներով, ինչպես նաեւ Ուկրաինային ռազմական եւ ռազմտեխնիկական օգնություն տրամադրելով՝ ագրեսորին կանգնեցնելու համար» - ասել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում,թե Ռուսաստանն է հրահրել Մայդանը ու մեղավոր է,որ երկրի ղեկավարությունը արյունալի ձևով սկսեց ճնշել ցուցարարներին,որի արդյուքնում ներքին ճգնաժամը խորացավ ու հիմք հանդիսացավ քաղաքացիական պատերազմի սկսման համար,որի հետևանքները այժմ տեսնում ենք:Ագրեսոր է անվանում Ռուսաստանին,այնինչ հենց իր ղեկավարությունն է իրականում իրականացնում ագրեսորի գործառույթներ:
Երևի թե պարզ է բոլորին,թե ինչու սկիզբ առավ Մայդանը ու հանգեցրեց քաղաքացիական դաժան պատերազմի.երբ որ Ուկրաինայի երբեմնի նախագահ Վ.Յանուկովիչը հայտարարեց եվրոասոցացումից հրաժարվելու ու Մաքսային Միությանը միանալու մասին,երկրի արևմտամետ ուժերը հրահրեցին Մայդանը և տապալեցին Յանուկովիչի իշխանությունը:
Դա արևմուտքի'ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հովանավորությամբ կազմակերպված խռովություն էր,որի նպատակն էր կանխել Ուկրաինայի անդամակցությւոնը ՄՄ-ին,քանզի եթե դա տեղի ունենար,ապա արևմուտքը խոշոր աշխարաքաղաքական պարտություն կկրեր Ռուսաստանից'կորցնելով Ռուսաստանի դեմ իր շատ կարևոր հենակետ ու հենարան Ուկրաինան:Յանուկովիչը տապալվեց,և իշխանության եկան ֆաշիստական բնույթի ուժեր,որոնք էլ սկսեցին ագրեսիա դրսևորել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում'մեծամասնություն կազմող ռուս բնակչության նկատմամբ:Եվ պարզ է,որ Ռուսաստանը չէր կարող չօգտվել ընձեռնված հնարավորությունից և չսատարել իր ազգակիցներին:Պարզ է,որ աշխարհազորային ուժերին աջակցում ու զինում է Ռուսաստանը:Իհարկե,ռուս բնակչությանը պաշտպանելուն զուգահեռ Ռուսաստանը հետապնդում է որոշակի տարածաշրջանային շահեր,որոնց իրականացումը առավելություն կտա Ռուսաստանին արևմուտքի դեմ հակամարտությունում:
Վերջին շրջանում աշխարհազորային ուժերի կողմից ուկրաինական կանոնավոր բանակի հանդեպ տարած մի շարք հաղթանակներն ու որոշ տարածքներում վերահսկողություն սահմանելը անհնար կլիներ առանց ռուսական աջակցության:Հազարավոր ռուս կամավորներ(ըստ տեղեկությունների) միայն կռվում են աշխարհազորայինների հետ միասին:
Եվ այս հաղթանակների փաստը նյութապես ու հոգեբանորեն բացասական ազդեցություն կունենա ուկրաինական բանակի վրա:Երկրի ներսում ստեղծված անկառավարելի քաոսը հուսալքում է կառավարական ուժերին ու դրանով իսկ փոքրացնում աշխարհազորայիններին պարտության մատնելու ու երկիրը քայքայումից և պառակտումից փրկելու շանսերը:Եվ այսօր'Ուկրաինայի կողմից ԵՄ-ից ռազմական օգնություն խնդրելով Ուկրաինան ցույց տվեց հետագա պայքարը միայնակ շարունակելու անկարողությունը:
Իսկ սա հարմար առիթ է արևմուտքի համար պաշտոնապես ու «արդարացիորեն» ուկրաինական ուժերին զինելու ու օժանդակելու համար' իրեն որպես փրկիչ ու ռուսական իմպերիալիզմի դեմն առնող ցույց տալու համար:Բացառված չէ,որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը որոշակի քայլերի կդիմեն Ոկրաինայի խնդրանքին ընդհառաջելու համար:Եթե արևմուտքը ռազմական օգնություն հատկացնի Ուկրաինային'զինվորներ ու զինտեխնիկա,ապա ռազմական գործողությունները պարտիզանական բնույթից հնարավոր է ավելի պրոֆեսիոնալ բնույթ ստանան,քանզի աշխարհազորայինները հայտարարեցին կանոնավոր ռազմական ուժերի կազմավորման մասին:
Հայկ Սահակյան