Հաշմանդամության ճանաչման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկերի նվազում, նախկին 47-50 տոկոսի փոխարեն այն հասել է 20-ի: Այս մասին հայտնեց Լիարժեք կյանք ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը: Հաշմանդամության ճանաչման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դյուրացնել բողոքարկման և տեղեկատվություն ստանալու գործընթացները, -նշեց Լիարժեք կյանք ՀԿ հանրային հարաբերութությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանն՝ ավելացնելով, որ շատ մարդիկ կան, որ տեղյակ չեն, որ ունեն բողոքարկման հնարավորություն:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանն էլ իր խոսքում նշեց, որ այժմ հաշմանդամության կարգի համար դիմած անձիք կարող են գործընթացին ներգրավել նաև իրենց բուժող բժշկին կամ ցանկացած այլ մասնագետի: Սուրեն Մաղաքյանի խոսքով, դեռևս կան հաշմանդամության կարգ ստանալու ոչ ենթակա մարդիկ, ովքեր փոձում են հաշմանդամության խմբերում ներառվել՝ պետությունից գումար ստանալու համար: