Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ հեռացվել էր պահեստայինների նստարանից մրցավարի հանդեպ անհարգալից պահվածքի համար։ Խաղից հետո արգենտինացի մասնագետը ներողություն է խնդրել։
-Այդ ամենի ամբողջ մեղքն ընկնում է հոգեվիճակիս, նյարդերիս վրա, այնպես որ ես կարող եմ միայն ներողություն խնդրել,-ասել է Սիմեոնեն, ով առաջին խաղակեսի միջնամասից սկսած ստիպված է եղել հանդիպմանը հետևել տրիբունայից։
Ֆուտբոլային հասարակություն