Թուրք-կոյունլուների ԱԳՆ այսօր շատ "ջղայն" հայտարարությամբ է հանդես եկել և մեղադրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ներին "հարամության" մեջ:Վաշինգտոնը և Փարիզը մեղավոր են ճանաչվել սուլթան Ի.Ալիևի կողմից,քանի որ համարձակություն են ունեցել ցավակցել թուրք-բարբարոսների մոտ գերության մեջ սպանված Կ.Պետրոսյանի հարազատներին և պահանջել վերադարձնել նրա դիակը:Ազերի դիվանագետների մամլո ծառայությունը հետո անցել է բարոյախրատական դասերի՝ ամոթանք տվել Ֆրանսիացիներին և ամերիկացիներին,որ ԱՌԱՋԻՆ անագամ հադդգնել էլ խախտել "պարիտետը" և ՃԻՇՏՆ ասել,թե իրականում ո՛վ է խախտում հրադադարը և ո՛ւմ է դա ձեռնտու...Հետո նորից անցել են Կ.Պետրոսյանին ու անվանել նրան դիվերսանտ՝մոռանալով,թե ինչպես էին իրենց իսկ հեռուստաընկերությունները այդ փաստը հերքում և միևնույն ժամանակ գյուղացի Կարենի դեռ "դիվերսանտ" չդարձած նկարները ցուցադրում՝առանց զինվորական կոշիկների և "կամուֆլյաժի"...Նույնիսկ երեսով են տալիս,որ երբ Կ.Պետրոսյանին սպանել են,նույն օրը այդ մասին տեղեկացրել են Կարմիր Խաչի ներկայացուցչին...Այսինքն,հասկացնում են,որ կարող էին հայ գյուղացու դիակը պահեին:Այս ամենից հետո սկսուն են վայրահաչել,թե ինչ լավ են իրենք վերաբերվում հայ գերիներին ու ինչ դաժան են հայերը,որ պահել են մոտ 4 հազար սև և սպիտակ ոչխարների իրենց մոտ և նրանց տեղը չեն ասում,իսկ շատերին էլ "սատկացրել" են...Բաց ոչ մի ապացույց չեն ներկայացնում ո՛չ թվերի ,ո՛չ էլ փաստերի պահով...Հետո,կովկասյան թաթարները ամերիկացիներին ու ֆրանսիացիներին համ էլ կողքից բոլորին ուզում են ապացուցել,որ քարվաճառյան դիվերսանտները,ընդամենը գյուղացիներ էին,որոնք եկել էին իրենց ծնողների գերեզմանները տեսնելու....Բայց չգիտես ինչու չեն բացատրում,թե այդ "գյուղացիները" ինչու՞ գերեզմանոց գալուց ճանապարհին սպանում են երկու հոգու,իսկ մեկին էլ ծանր վիրավորում...Էլ չեմ ասում նրանց կողմից կատարված գողությունների մասին...և այս ամենը հաշվի առնելով,ազերիները պահանջում են հետ վերադարձնել դրանց,ովքեր ապագա կոյունլուների մարդասպան-հերոսների շարքերն են համալրելու...Իսկ վերջում,ինչպես միշտ ,ամենակարևորի մասին են բարբաջում՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին,որոնք մեկնաբանում են իրենց ուզածով...
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ պետք է շնորհակալություն հայտնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ից և փաստի,որ սա վերջին տարիներում առաջին դեպքն է,երբ իրերն անվանվում են իրենց անուններով...
Գարիկ Համբարյան