Հայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը համարվող Վերին Լարսի անցակետը պարբերաբար փակվելով լուրջ խոչընդոտներ է առաջացնում մեր տնտեսության համար: Սա խնդիր է ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաև մեր իշխանությունների համար: Այն էլ երբ օրեր առաջ Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին երկկողմ հանդպիման ընթացքում Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ասել էր, որ Հայաստանը որդեգրել է մի քաղաքականություն, որով մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:

 


Եվ որ մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի դաշնությունում:
Քանի որ դեռ անհայտ է, թե ինչքան ժամանակ փակ կմնա Վերին Լարսի անցակետը, այնքան օր օրի մեծ կլինի հարվածը հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին ու խոստումներին:

 

 

Վանիկ Էլիզբարյան