Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ՀՀ և ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակից «Սյունիքի աշխարհազորի» Ս.Ա․234 ազատամարտիկ, գնդացրորդ Աշոտ Միհրանի Իսախանյանից։Պարոն գերագույն հրամանատար, պարոն վարչապետ, պարոն նախարար, Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, Ազատամարտիկ եմ ու հայրենիքի պաշտպան Զինվոր եմ և այս իմ բաց նամակը բխում է իմ հայրենիքի շահերից, ՀԱՅ ժողովրդի անվտանգության և պաշտպանության շահերից և ունի ռազմավարական նշանակություն։
Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար, երբ պիտի հասկանաք, որ արդեն իսկ պատերազմ է և թուրքը մնում է թուրք։Թուրքը միայն լռում է ուժով, նա խիղճ չունի, անգամ սովորական բնակչին բռնում տանում է ծեծի ենթարկելով և խոշտանգելով սպանում։Սահմանները ամեն օր կրակահերթի տակ են պահվում, ամեն օր դիվերսիա են անում և ամեն օր սպանում 18 տարեկան անփորձ երեխեքի։
Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար ալիևը սրիկա է և շարունակում է թալեաթի, ջեմալի սև գործը, սպանում հայերին, իսկ Դուք դեռ ասում եք, որ զինադադարը պետք է պաշտպանել. ախր դրանք թուրք են և շան ծիծ են կերե, այլ ոչ թե մայրական կաթ։Այս մեր զոհված երեխեքի արյունը և դիակները Ձեր խղճին կմնան։Ուժը և փորձը պետք է լինի համատեղ։Ես փորձառու գնդացրորդ եմ, և իմ գնդացիրը սատկացրել է շատ թուրքերի և Ես պարտք եմ մնացել ևս 1,000,000 գնդակ ուղղարկել թուրքի ճակատին,որ հասկանան ՀԱՅԸ կռվում է դեմ առ դեմ, ևս մեկ գնդակ էլ պարտք եմ սաֆարովի ճակատին և դա թող լինի ամբոջ ՀԱՅ ժողովրդի կողմից։
Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար ժամանակն է,որ բոլոր կալանավայրերից ազատ արձակեք Ազատամարտիկներին և հրաման տաք պաշտպանել մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր ՀԱՅ ժողովրդին։
Մարդիկ 20-30․000 հազիվ թոշակ են ստանում, իսկ պետությունը մեզ վրա ծախսում է ամսեկան 140,000 դրամ գումար(սա ըստ ԱՆ Հրայր Թովմասյանի)։
Ես ձրիակեր չեմ, որ պետությունը ինձ վրա ամսեկան 140,000 դրամ է ծախսում։ Ես փորձառու Ազատամարտիկ եմ, փորձառու գնդացրորդ, 1988-1994 ՀՀ և ԼՂՀ հողերի ազատագրական մարտերի մասնակից եմ, փայլուն տիրապետում եմ մարտական գործողությունների հմտություններին և իմ գնդացիրը աշխատել է լռեցնելով թուրքերին, կանխել է թուրքերի հարձակումները և ոտնձգությունները։
Իմ տեղը սահմանում է, հայրենիքը սկսում է խրամատից։Ես չեմ ցանկանում սգալ մեր ջահել ՏՂԵՔԻ մահը, այլ վրեժով լցված պատրաստ եմ մարտնչել և պայաքրել իմ հայրենիքի, մեր Արցախի իմ ՀԱՅ ժողովրդի համար։Ես Սասունցի եմ հոգով և արյունով, Ես չեմ կարող ձրիակերի նման վեր ընկնել փակ դռներից այն կողմ և սգամ մեր 18 տարեկան անփորձ երեխեքի մահը։
Ծնկի եմ իջնում ամբողջ ՀԱՅ ժողովդրի և Ձեր առաջ ու ծնկաչոք աղաչում ազատել ինձ ու մնացած Ազատամարտիկներին։Զինեք մեզ ու հրաման տվեք պաշտպանել մեր հայերնիքը, ՀԱՅ ժողովրդին։Ավելի լավ է զոհվել խրամատում զենքը ձեռքին քան թե փտել բանտերում։Խնդրում եմ , իմ տեղը սահմանում է, Ես պետք է լինեմ սահմանում։Մի կողմ դրեք իրավաբանական օրենքի բոլոր կետերը, թե քրեական, թե ամբողջ օրենսգիրքը և օրենքները։Այս պահին խնդրում եմ շարժվել միայն հայրենասիրական պատվի, թասիբի և հավատի օրենքներով:
Հուսով եմ որ Դուք որպես Գերագույն գլխավոր հրամանատար և հայրենասեր եք, մտահոգ եք յուրաքանչյուր ՀԱՅ քաղաքացու համար, առավել ևս 18 տարեկան անփորձ զինվոր երեխեքի համար,որոնք անփորձության պատճառով զոհվում են թուրքի գնդակներից։
Հուսով եմ կկայացնեք ճիշտ որոշում և այս գործին կտաք դրական ընթացք․ ազատելով ինձ և մյուս Ազատամարտիկներին բերդերից ու գաղութներից թույլ կտաք պաշտպանել մեր հողը։
Հարգանքներով Սյունիքի Աշխարհազորի Ս.Ա234 ազատամարտիկի գնդացրորդ Աշոտ Իսախանյան, ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ"
Աշոտ Ավագյան