Այդպես էլ չիմացանք թե ինչու է աշխարհը լռում Մալազիայի Բոինգ 777 ինքնաթիռի ահավոր աղետի պատճառների մասին։ Տպավորությունը այնպիսին է որ կարծես արդեն մոռացել են երեք հարյուր անմեղ զոհերին։ Հայտնի չէ թե արդյոք ինքնաթիռի բոլոր բեկորները կարողացան հավաքել թե ոչ;
Սովորաբար նման աղետներից հետո բաոլոր բեկորնները հավաքում և իրենց տեղերում դնելով կառուցում են վթարված ինքնաթիռը և տեսնում թե ինչպիսի ընդհանուր պատկեր է ստացվում; Դա շատ կարևոր է աղետի պատճառը հասկանալու համար; Չեն հրապարակվել նաև ավիադիսպետչերների խոսակցություննեը անձնակազմի հետ։ Չեն հրապարակվել ԱՄՆ-ի խոստացած արբանյակային լուսանկարները; Չի հայտնված հետախուզակն այն տվյալները որրոնք իբր թե ունեին ԱՄՆ համապատասխան Ծառայությունները։
Անձամբ ես ոչ մեկի հայտնած ոչ մի կարծիքին չեմ հավատում բացի ԱՄՆ-ի փաստարկված ու հիմնավոր կարծիքից որովհետև գիտեմ որ ԱՄՆ-ը ունի բոլոր այն տեխնիկական միջոցները որոնց օգնությամբ ստացված փաստացի տվյալները կասկածից վեր կլինեն։ Ես անձամբ անհամբեր սպասում եմ ԱՄՆ-ի վերջնական եզրակացությանը այդ հարցի կապակցությամբ։
Համլետ Աբրահամյան