Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը:
Մասնագետները այս մրցաշարի ֆավորիտներ են համարում հինգ թիմերի՝ ՙՙՄանչեսթեր Յունայթեդին՚՚, ՙՙԼիվերպուլին՚՚, ՙՙՄնաչեսթեր Սիթիին՚՚, ՙՙՉելսիին՚՚ ու ՙՙԱրսենալին՚՚:
ՙՙՄՅ՚՚-ի համար անցած առաջնությունն առաջինն էր՝ թիմի երկարամյա մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: Գուցե դրանով էր բացատրվում այն համգամանքը, որ ակումբը զբաղեցրեց իր համար անսովոր յոթերորդ հորիզոնականը՝ չնվաճելով անգամ Եվորպայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Թիմի նոր մարզիչն է Լուի վան Գալն, ով աշխարհի վերջին առաջնությունում ՙՙբրոնզ՚՚ ապահովեց Հոլանդիայի հավաքականի համար:

 


Նոր մարզիչը խոստացել է, որ արդեն այս տարի ՙՙՄՅ՚՚-ն կվերադարձնի չեմպիոնական տիտղոսը: Կարծիք կա, որ դա իրատեսական է, որովհետև մանչեսթերցիներն այս անգամ կենտրոնացած են միայն ազգային առաջնության վրա:
ՙՙԼիվերպուլն՚՚ այս տարի շատ ակտիվ է եղել տրանսֆերային շուկայում, որովհետև կարողացավ ՙՙԲարսելոնային՚՚ 75 միլիոն ֆունտով վաճառել ուրուգվայցի սկանդալային որկազարկված հարձակվող Լուիս Սուարեսին:
Իհարկե, դժվար է Սուարեսին փոխարինող գտնել հարձակման կենտրոնում, մանավանդ որ՝ թիմը մի քանի ճակատով է պայքարելու. ազգային առաջնություն, Չեմպիոնների լիգա: Ամեն դեպքում, անցյալ տարի լիվերպուլցիները մոտ էին չեմպիոնության՝ ընդամնն երկու միավորով զիջելով ՙՙՄանչեսթեր Սիթիին՚՚:

 


Անցյալ տարվա չեմպիոնը՝ ՙՙՄՍ՚՚-ն, պահպանել է իր կազմը:
Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի. ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիի, իսպանացի Դավիդ Սիլվայի կողքին կխաղան նաև թիմի նորեկները՝ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոն, ֆրանցիացի պաշտպան Բակարի Սանյան, ՙՙՉելսիի՚՚ նախկին ավագ Լեմպարդը:
Իսկ ահա ՙՙՉելսիի՚՚ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարողացել է թիմ վերադարձնել Դիդյե Դրոգբային, ինչպես նաև ՙՙԲարսելոնայից՚՚ ձեռք բերել Սեսկա Ֆաբրեգասին ու Դիեգո Կոստային:

 


ՙՙԱրսենալն՚՚ անցյալ տարի մինչև վերջ պայքարում էր չեմպիոնության համար, բայց, ի վերջո, եզրագիծը հատեց չորրորդ հորիզոնականում: Փոխարենը՝ լոնդոնցիները նվաճեցին Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը:
ՙՙԱրսենալի՚՚ հարվածային ուժն այս առաջնությունուն լինելու է Ալեքսիս Սանչես-Օլիվյե Ժիրու զույգը:
Ինչևէ, սպասվում է լարված ու դրամատիկ առաջնություն....

 

 

Սուրեն Սուրենյանց