Օգոստոսի 17-ին Արտեմ Լոսկուտովը Նովոսիբիրսկում մտադիր է կազմակերպել ՙՙԵրթ հանուն Սիբիրի ֆեդերալիզացիայի՚՚ ակցիա, որի նպատակը Սիբիրի կամ Ուրալի հանրապետության ստեղծումն է:

 


Ընդ որում, Արտեմ Լոսկուտովն ու նրա կողմնակիցներն օգտագործում է այն նույն մոտիվներն ու կարգախոսներն, որոնք օգտագորել է Կրեմլը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելիս կամ Ուկրաինայի ֆեդերալիզացիա պահանջելիս:
Մոսկվայում ամեն կերպ փորձում են կանխել այս ակցիան՝ արգելափակելով այն կայքերը, որոնք տեղեկատվություն են տարածում սպասվող երթի մասին:

 


Բայց սա կարող է միայն ավելի մեծացնել հետաքրքրությունը Լոսկուտովի ու նրա ակցիայի հանդեպ:
Ինչպես ասում են՝ ռուսները հնձում են այն, ինչ ցանել են...

 

 

 

Սուրեն Սուրենյանց