Թուրքիայում օգոստոսի 10-ին կկայանան նախագահական ընտրություններ: Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի ուղիղ քվեարկություն: Հանրապետության հռչակումից ի վեր այստեղ նախագահ է ընտրել խորհրդարանը:


Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու: Գործող վարչապետ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելյահաթթին Դեմիրթաշը:
Կանխատեսվում է Էրդողանի հաղթանակն ընտրությունների հենց առաջին փուլում

 

 


Սուրեն Սուրենյանց