Հուլիս ամսվա արդյունքներով ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550.0 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, աշխատանքի այս տեմպերը պահպանելու դեպքում երկրորդ կիսամյակում ակնկալվում է այս եղանակով պետական բյուջե լրացուցիչ բերել 3-3.5 մլրդ դրամ:

 

«Հիմնականում այդ գումարները վերաբերում են շահութահարկին, որի հաշվարկների ճշգրտումների հետևանքով միայն հուլիս ամսին 115 հարկ վճարողներ մոտ 450 մլն. դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ են հայտարարագրել», ավելացրել է նա:

 

 

Վաչագան Գևորգյան