...............Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին:

 

 

Պաշ Սիմոնյան