Ուկրաինական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա օգտվել Ռուսաստանի օդային տարածքից' տարանցիկ չվերթներ իրականացնելու համար: Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում է կայացվել, որով երկրի օդային տարածքը փակվում է ուկրաինական ավիաընկերությունների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Դադարեցվում են ուկրաինական ավիաընկերությունների Ռուսաստանի օդային տարածքով իրականացվող տարանցիկ չվերթները դեպի մի շարք պետություններ' Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա», - ասել է Մեդվեդևը:
Սուրեն Սուրենյանց