Միացյալ Նահանգներում ուլտրաձայնային խոր սկանավորումն այսուհետ հնարավորություն կտա ստանալ պտղի 3D մոդելը: Հետազոտությունը թույլ է տալիս նաև պարզել երեխայի սեռը, հղիության ընթացքը, ինչպես նաև բացահայտում է պտղի մոտ շեղումների առկայությունը: Այս ծառայությունը առաջարկում 3D Babies ընկերությունը:

 

Ընկերության մասնագետներն օգտագործում են ուլտրաձայնային սկանավորումը, որը հետո 3D-տպիչով տպում են երեք հնարավոր մասշտաբներով: Մոդելի չափն ընտրելուց հետո հաճախորդներն ընտրում են մաշկի գույնը եւ արգանդում զբաղեցրած դիրքը:Ամբողջ մեծությամբ մոդելը տպելը կարժենա 600 դոլար, իսկ ամենափոքրը՝ 200:Դեևս 2012թ. հայտնի էր դարձել, որ նմանատիպ ծառայություններ է առաջարկում ճապոնական Fasotec ընկերությունը՝ 1200 դոլարով 10 սմ-անոց սաղմեր տպելով: