Տեսախաղեր խաղալու համար տարիքը կապ չունի,- վստահ են Հյուսիսային Կարոլինայի գիտնականները: Նրանք նկատել են, որ համակարգչային խաղերով տարված ծերերը, այնուամենայնիվ, իրենց ավելի երջանիկ և նույնիսկ առողջ են զգում: ''Մենք հիմա ստույգ գիտենք, որ շատ թվային խաղեր զգալիորեն բարելավում են հոգեկան զգացողությունը հենց տարեց հասակում'',- պարզաբանում է պրոֆեսոր Ջեյսոն Ալլերը: Սոցհարցումները նույնպես ապացուցել են այս փաստը, չնայած որ տարեցների զգալի մասը խոստովանել է, որ շատ կուզեր, բայց ամաչում է զբաղվել համակարգչային խաղերով: