Երկրի անվտանգության երաշխավորները զբաղված են թալանով և երկիրը վաճառելով: Հենց իրենց իսկ ստեղծած սիստեմը կաշառքի ու թալանի վրա է հիմնված: Թշնամին կարող է կաշառել ցանկացած հայ պաշտոնյաի և ստանալ գաղտնիության դռան բանալին: Գրամ անգամ կասկած չունենաք. Հայաստանում վխտում է թշնամու հակահետախուզությունը:

 

Անգամ, որոշ հայ քաղաքացիներ, որոշ գումարի դիմաց կանեն այն, ինչ կասեն իրեն, միայն թե տուն մտնելիս ընտանիքի անդամները ժպտան երեսին, որ տան հայրիկը գումարով է տուն եկել; Մեր բառդակ իշխանությունները ժողովրդի մի ստվար հատվածի փչացրին, չգիտակցելով, որ դա երկրի կործանումն է:
Հայրենակիցներ, այս ամենից կարելի է հետևություն անել, որ ցանկացած պահի կարող ենք ականատեսն ու զոհը դառնալ թշնամու դիվերսանտների կողմից, որոնք ահաբեկելու նպատակով կարող են պայթացնել ցանկացած օբյեկտ: Դա կարող է տեղի ունենալ մետրոյում, գնացքում, տրանսպորտում, օդանավակայանում և հասարակական շատ այլ վայրերում:

 

Հայաստանում անտերություն է:«նախագան» աշխատունակ չի, իշխանությունները՝ նույնպես: Անգամ այս լարված վիճակում, էլի անում են իրենց սև գործը: Հայրենակիցներ, խելքի եկեք, մենք բոլորով գտնվում ենք մի նավի մեջ,որ առանց նավավարի հայտնվել է փոթորկահույզ օվկիանոսում:Սրանք այն իշխանությունները չեն, որ երկիրն ու ժողովուդին անվտանգություն ապահովեն:

 

Հիշեք խոսքս. պատերազմի վերսկսման պահից, իշխանություններն իրենց գլխի ճարն տեսնելու են, ժողովրդին թողնելով գելի երախում, մատաղացու լինելու համար: Մենք այսօր գտնվում ենք չհայտարարված ու շինծու պատերազմի մեջ: Դեռ պատերազմ հայտարարված չէ,պատերազմական լայնածավալ գործողություններ չկան,բայց երիտասարդ զինվորների զոհեր ենք տալիս:Տեր չկա,վերահսկողություն չկա: Համատարած թալան ու անտերություն է,ուրիշ ոչինչ: Դեռ նորարնոր անակնկալները առջևում են:

 

 

Հրանտ Ավետյան