Երբ մտածում եք, որ կարող է պատերազմ սկսվել ու սարսափում, ուղղակի հիշե՛ք, որ մեր պաշտպանության նախարարն Արցախյան պատերազմի մասնակից է, հաղթանակած բանակի սպա,
իսկ թշնամու ասկյարական հոտի գլխավոր շակալը պատերազմի մասին գիտի միայն գրքերից և հոլիվուդյան ֆիլմերից:

 


Հիշե՛ք, որ մեր բանակը տարածաշրջանի ՄԻԱԿ հաղթանակած բանակն է ու որ արցախյան պատերազմի տարիներին մենք առանց զենքի և տեխնիկայի, անգամ թվաքանակով զիջելով, կարողացանք հաղթել ու ջախջախել սկզբնական շրջանում Սովետական բանակի աջակցությունն ունեցող ոսոխին:
Հիշե՛ք, որ մեր երակներով հոսում է Դավիթ Բեկերի, Նժդեհների, Գևորգ Չաուշների, Մոնթեների արյունը:

 

 

Հիշե՛ք, որ սահմանամերձ գյուղերում պատերազմը երբեք չի ավարտվել:

 

 

Հիշե՛ք, որ վախկոտն ամեն օր է մեռնում, իսկ քաջերը մեկ անգամ՝ փառքով:

Պատերազմից վախենալ պետք չի, պետք է գիտակցել, որ
խաղաղություն ուզողը պետք է պատրաստ լինի պատերազմի...

 

 

Արման Հայրապետյան