Որև մեկը կարող է ինձ բացատրել, թե գյուղապետը կամ իր ընտանիքի որևէ անդամ ի՞նչ առավելություններ, բարոյական ու իրավական իրավունքներ ունեն Հայաստանում, որ կարող է իրենց թույլ տալ հարձակվել կամ առավել ևս ձեռք բարձրացնել զոհված ազատամարտիկի ընտանիքի, ասեմ ավելին զահված ազատամարտիկի կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել Ներքին Գետաշենում, երբ գյուղապետարանը վերջապես որոշել է լուծել համայնքի մանկապարտեզի հարցը կառավարության հովանավորությամբ և աջակցությամբ:
Այս խնդրին անդրադարձել է նաև Մարտունու շրջանի ԵԿՄ գրասենյակի նախագահ Վաչիկ Գևորգյանը, բայց այն բարոյապես ոչ ոք չի կարող փոխհատուցել, ի՞նչ է նշանակում ձեռք բարձրացնել զոհված ազատամարտիկի կնոջ վրա, որի որդին այժմ իր պարտքն է կատարում հայրենիքին և փոքր որդին պատրաստվում է զորակոչվել հայկական բանակ:
Ռոլանդ Ճռիկյան