Ռուսաստանի համար Արցախը լավ գործիք է Ադրբեջանին և Հայաստանին մշտապես իրենից կախվածության ներքո պահելու, իսկ Թուրքիան փաստացիորեն զրկված է այդ հնարավորությունից: Սակայն բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի թուլացումը նշանակում է թուրքական դիրքերի նահանջ, ինչն անընդունելի է Թուրքիայի կողմից: Նույնը չենք կարող ասել Ռուսաստանի համար. հայկական դիվանագիտական ձախողումներն ամենևին էլ կախված չեն ռուսական դիրքերի հետ: Սակայն քանի դեռ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այնքան Ռուսաստանը կփորձի հայաստանյան ձեռքով կանխել այս ուժերի հզորացումը, որը չի բխում նրա տարածաշրջանային շահերից:
Թուրքիան Ադրբեջանի և Վրաստանի հետ յուրահատուկ քաղաքական եռանկյունի է ձևավորել, որը գնալով ամրապնդվելու միտումներ ունի: Համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում իրենց ամրագրումը ստացել են 2012թ-ի հունիսի 8-ին Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված Տրապիզոնի հռչակագրով:
Անդրադառնանք նաև այս հարաբերություններում անկյունաքարային հանդիսացող էնենրգետիկ ոլորտին: Ռուսաստանը բավարարում է Թուրքիայի բնական գազի օգտագործման 55.3 տոկոսը: Ռուսաստան և Թուրքիան համագործակցում են նաև Կապույտ հոսքի շրջանակներում, որով ռուսական գազը Սև ծովով փոխադրվում է Թուրիքա: Ինչպես իր խոսքում նշեց Դավութօղլուն մոտ ապագայում Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայում կկառուցեն նաև ատոմակայան ․․․․․․․
Ավետիս Սահակյանց