Երիտասարդ զինվորների սխրանքով բոլորն են հիանում, մահը բոլորն են սգում: Զարմացնում են զինվորի մահվան մասին նյութերի տակ գրված մեկնաբանությունները: Հերիք չի, ինչքան կարելի ա, մենք պատերազմ ենք ուզում, երբ կսկսվի, որ դրանց հերն անիծենք: Կամ ասենք մի սփյուռքահայ գրում ա azerpayjany darznenk aryan dzov: Շատ լավ, էտ գրողներից քանի հոգի են պատրաստ մասնակցել իրական պատերազմին, երբ կենդանի մնալու հավանականությունը 50/50 է: Թե մտածում են, որ պատերազմը ասենք համակարգչային medal of honor խաղն ա, երբ կյանքերդ շատ են, ու ոչինչ, որ մի անգամ քեզ սպանեն: Մի հատ ինքներդ ձեզ էտ հարցը տվեք ու փորձեք անկեղծ պատասխանել դրան: Այ երբ, Աստված չանի, սկսվի պատերազմը, էն ժամանակ ապացուցեք, որ հավայի չէիք ինքնահաստատվում համացանցում: Դե իսկ Ֆրեզնոյից, Գլենդելից կամ Փարիզից aryan dzov դարձնելու կոչերը լրիվ դատարկաբանություն են: Պատերազմ որ սկսվի կգաք ձեր հայրենիքը պաշտպանելու, թե ինչպես առաջին կռվի ժամանակ միայն մատերի վրա հաշված սփյուռքահայ նվիրյալներ կգան ու կհերոսանան? Իրական հերոսը երբեք չի խոսում ու բարձրագոչ հայտարարություններ չի անում: Իրական հերոսը սահմանին կանգնած էտ հասարակ տղերքն են, որոնց անունները, ցավոք, զոհվելուց հետո ենք իմանում:

 

 

Սարգիս Ասատրյան