Երբ Անաստաս Միկոյանը, կարիբյան ճգնաժամի ժամանակ, գտնվում էր Կուբայում, և բանակցություններ էր վարում Ֆիդել Կաստրոյի հետ, նա լուր ստացավ ԽՍՀՄ-ից, որ մահացել է իր կինը'Աշխենը: Այդ ժամանակ Ֆիդելը առաջարկեց Միկոյանին ինքնաթիռ, որպեսզի նա շտապ վերադառնա ԽՍՀՄ և մասնակցի կնոջ հուղարկավորությանը:

 

Սակայն Միկոյանը մերժեց Ֆիդելի առաւջարկը հայտարարելով, որ չի մեկնի, մինչև բանակցությունները չավարտվեն: Արդյունքում, ապշահար եղած Միկոյանի կամային կեցվածքից, Ֆիդելը արագացրեց բանակցությունների ընթացքը և, ի վերջո համաձայնվեց հանել խորհրդային հրթիռները Կուբայի տարածքից:

 


Այս պատմությունը փայլուն օրինակն է նրա, որ յուրաքանչյուր պետական գործիչ պետք է ստորադասի իր անձնական, ընտանեկան, ընկերային շահերը' հանուն պետական շահերի:

 

 

Լևոն Ստեփանյան