Հումորի զգացումը անհումորների միջավայրում է կեղծ կատեգորիա,
Ազնվությունը անազնիվների շրջապատում՝ կեղծ կատեգորա,
Ազգային գաղափարախոսությունը՝ ապազգային մտածելակերպ ու ապրելակերպ որդեգրածների միջավայրում է կեղծ կատեգորա,
Արդարությունը անարդարների միջավայրում՝ կեղծ կատեգորա,
Բարոյականությունը անբարոյականների միջավայրում՝ կեղծ կատեգորա,
Գրագիտությունը անգրագետների և կիսագրագետների //որն ամենաահավորն է// միջավայրում ՝ կեղծ կատեգորա,
Անկեղծությունը ՝ կեղծիքներով լեցուն միջավայրում՝ կեղծ կատեգորա,

 

 


..........................................................
Իսկ ընդհանուր առմամբ դատելով միահեծան իշխանության հեգեմոն դերակատարություն ապահովված կուսակցության էլիտար մասսայի քաղաքականությունից և նրա հենարան հանդիսացող բազան՝ որն է կերակրատաշտի շուրջը հավաքված փորապաշտները և նրանց ոչ մի կերպ «նեղացնել» չցանկացող ազգ-բարեկամների նեղ շրջանակները, թաղային խուժանը , քրեաօլիգարխիկ տարրերը , և այն,որ վերոհիշյալ էլեմենտների «տքնաջան», «քրտնաջան» աշխատանքի արդյունքում հաջողվում է կազմել մեծամասնություն, ստացվում է որ ՀՀ-ում ՄԵԾԻՄԱՍԱՄԲ ամեն մի ԴՐԱԿԱՆԸ, ԼԱՎԸ փաստորեն հանդիսանում է կեղծ կատեգորա, որի արդյունքն էլ բնականաբար ԳԱՂՋ մթնոլորտն է :

 


Եվ այն, որ ԳԱՂՋ-ից խոսում են նույն ԳԱՂՋ-ը սերմանողները և այն առատորեն «սնուցողները», արդեն սև հումորի ժանրից է:

 

 

Սանասար Կարապետյան