Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը, պարզեց այն իր առջև և հարցրեց իր ուսանողներին.
- ի՞նչ եք կարծում, որքա՞ն զանգված կունենա այս բաժակը:
Լսարանում շշնջոցներ լսվեցին:
- Մոտավորապես 200 գրամ: Ոչ, երևի մոտ 300 գրամ: Կարող է նաև 500 գրամ, – հնչեցին պատասխանները:
- Ես իրոք չգիտեմ որքան է բաժակի զանգվածը, ես այն չեմ կշռել: Բայց դա հիմա պետք չէ: Իմ հարցը այլ է՝ ի՞նչ կլինի, եթե ես այսպես՝ ձեռքս պարզած, պահեմ բաժակը մի քանի րոպե:
- Ոչինչ:
- Իրոք, ոչ մի սարսափելի բան չի լինի, – պատասխանում է պրոֆեսորը: – Իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակը այսպես պահեմ 1-2 ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Իսկ եթե ամբողջ օրը՞:
- Ձեր ձեռքը կսկսի փայտանալ, ուժեղ մկանային խանգարումներ կսկսվեն և հնարավոր է, որ ստիպված հիվանդանոց էլ գնաք, – ասաց ուսանողներից մեկը:
- Ի՞նչ եք կարծում, բաժակի զանգվածը կփոխվի՞ նրանից, որ ես այն ամբողջ օրը պահեմ:
-Ո՜չ, – շփոթված պատասխանեցին ուսանողները:
- Իսկ ի՞նչ պետք է անել այս ամենը շտկելու համար:
- Ուղղակի բաժակը դրեք սեղանի վրա, – ուրախ պատասխանեց ուսանողներից մեկը:
- Ճի՛շտ է, – ուրախությամբ ասաց պրոֆեսորը: – Այդ նույն ձևով էլ կյանքի դժվարություններն են: Մտածիր ինչ-որ պրոբլեմի շուրջ մի քանի րոպե և այն արդեն քո կողքն է:
Մտածիր նրա մասին մի քանի ժամ և այն կսկսի քեզ կլանել: Եթե մտածես ամբողջ օրը, այն քեզ կպարալիզացնի: Կարելի է մտածել պրոբլեմի մասին, սակայն որպես օրենք դա ոչինչ չի տալիս: Նրա «զանգվածը» չի փոքրանում: Պրոբլեմը լուծել հնարավոր է միայն գործելով: Լուծի՛ր այն, կամ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում կրել ծանր քարեր, որոնք պարալիզացնում են քեզ:
Սանասար Կարապետյան