Իրենցից ոչինչ չներկայացնող քաղաքական կուսակցությունները իբրև թե քիչ էին, սրանց էլ ավելացան անհայտ ծագման քաղաքացիական ակտիվիստները, որոնք իրենց անվանում են իրավագիտակից ՀՀ քաղաքացիներ: Այս երկու բավականին տարբեր գոյացությունները հանրապետական կուսակցության հետ միասին իրական փորձանք են Հայաստանի գլխին:
Ինչպես նշեց Վարդան Խաչատրյանը այս իշխանությունները համաշխարհային քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունք են քանի որ ձեռք են տալիս բոլորին և ոչ մի ընդդիմություն չի կարող դիմանալ նրանց դեմ պայքարում և ի վերջո պետք է հյուծվի: Ապա ինչ դեր է խաղում քաղ. ակտիվիստների գրեթե ձևավորված ինստիտուտը: Մինչ ծագումնաբական խնդիրներին անրադառնալը, նշենք որ դա մոնոլիտ համակարգ չէ: Բացի այդ դրանցում արդեն ձևավորվել է բավականին ընդգծված հիեարխիա:
Նշենք որ այս ինստիտուցիոնալ համակարգը իր ձևավորման հենց սկզբից ընթացավ բոլորովին այլ ուղղիներով և փոշիացրեց իր Հայաստանի ներքաղաքական կյանքում սուբյեկտ լինելու հնարավորությունները և վերածվեց կառավարման օբյեկտի: Այլ խոսքով ասած քաղաքացիական ակտիվը վերահկելի է ՀՀ իշխանությունների կողմից և կառավարելի՝ այլ ուժերի կողմից՝ նայած թե ինչ ֆինանսական աղբյուրից են սնվում բուրգի գագաթին կանգնածները:
Այսպիսով չխորանանք այլ մանրամասների մեջ, քանի որ դրա համար հարկավոր է ոչ թե ֆեյբուքյան սիրողական գռարում, այլ գիտական համապատասխան ինստրումենտալ ուսումնասիրություն:
Կարող եմ ավելացնել մեկ բան. Հայաստանում որակական փոփոխությունների կարելի հասնել միայն համաժողովրդական շարժման արդյունքում, որի ընթացքում հենց ժողովրդի միջից կծնվեն ապագա առաջնորդները, որոնց աշխարհից ունեցած կախվածությունը չի անցնի թույլատրելի սահմանը:
Կարպիս Փաշոյան