100 տարի առաջ այս օրը սկսվեց Առաջին Համաշխարհային պատերազմը, որը հանդիսացավ Կայսերությունների դարաշրջանի վերջը: Ժամանակավոր վերջը։


Փոքրիկ Սերբիայի ընդվզումները Աստրոհունգարական կայսրության դեմ, ու գերտերությունների միջև եղած շահերի բախումները բերեցին Աստրիայի թագաժառանգի սպանությանը ու մեկ ամիս անց Աստրիայի կողմից պատերազմի հայտարարմանը Սերբիային։ Ու կարծես թե ինչ՞. Աստրոհունգարիան մեծ, Սերբիան փոքրիկ.. Ելքը պարզ էր, բայց Ռուսաստանը ի պատասխան հայտարարում է պատերազմ Աստրոհունգարիային, Գերմանիան հայտարարում է պատերազմ Ռուսաստանին, Անգլիան ու Ֆրանսիան հայտարարում են պատերազմ Գերմանիային ու Աստրոհունգարիային... Ու այս կծիկը արդյունքում խլեց շուրջ 37 մլն մարդու կյանք ու կործանեց Գերմանական, Աստրոհունգարական, Օսմանյան ու Ռուսական կայսրությունները։


Կայսրությունների ստեղծումը անկասելի գործընթաց է, որը բնական է մարդկային հասարակությանը, ու համոզված եմ, որ 100 տարի հետո աշխարհը կիսված կլինի մի քանի հիմնական կայսրությունների միջև՝ Եվրոպական մահմեդական կայսրություն, Հյուսիս Ամերիկյան կայսրություն, Լատինաամերիկյան կայսրություն, նաև Ռուսական կայսրություն, եթե մինչև այդ չքանդեն։ Մենք՝ փոքր Հայաստանը որ մեկի կազմի մեջ կլինի պետք է հասկանալ ու, ցավոք սրտի, կամ մի գուցե փառք Աստծու, գնալ դրան այսօրվանից սկսած։

 

 

Սեդրակ Մկրտչյան