Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ հիշողության կորուստ ոչ միշտ է կապված տարիքի հետ: Եթե հենց այս պահից սկսեք զբաղվել ձեր հիշողության լավացմամբ, ապա համոզված եղեք, որ ապագայում թոռներին կպատմեք ձեր կյանքի հետ կապված իրադարձությունները' իրեց բոլոր մանրամասնություններով:

 

 

Ինչ է հարակավոր անել հիշողությունը լավացնելու համար' ներկայացնում է Aroxj.am-ը:

Լուծեք գլուխկոտրուկներ

Դրանք կարող են լինել մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ, խաչբառներ, խաղաբառեր, կարող եք անգիր սովորել բանաստեղծություններ և երգեր: Այս մեթոդներով փորձեք մարզել ուղեղն օրվա ընթացքում:

Ճիշտ սնվեք

 

 

Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական հինգ անգամ սնվել' փոքր չափաբաժիններով: Սնվելով նման կերպ դուք կխուսափեք գլյուկոզաի իջեցումից, որը, ինչպես գիտենք, ուղեղի հիմնական էներգետիկ աղբյուրն է համարվում: Շատ օգտակար է ընտրել այնպիսի սնունդ, որը հարուստ է օմեգա-3-ով, սնունդ, որը պարունակում է ածխաջրեր, որոնք ունեն քիչ գլիկեմիկ ցուցանիշ' ( հաց, որը պատրաստված կլինի ամբողջական հացահատկից, թարմ մրգային հյութեր' առանց շաքարի, շիլա, կաթնամթերք, սև շոկոլադ, լոլիկ, կիտրոն), հակաօքսիդներ՝ (հապալաս, սալոր, լոբի, պեկան, ընկույզ, պնդուկ, պիստակներ, նուշ, աղացած դարչին, օրեգանո, քրքում, կակաո):

 

 

Զբաղվեք սպորտով

Հնարավոր է դուք հոգնել եք ամեն օր լսելով, որ պետք է զբաղվել սպորտով: Այո, դա իսկապես այդպես է: Զբոսանքը և վարժանքները դրական են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա: Սակայն սա չի նշանակաում, որ ամեն օր պետք է մարզասրահ այցելել: Ընտրեք ձեզ հոգեհարազատ զբաղմունք և սահմանեք ֆիզիկական վարժություններ, որ ձեր օրգանիզմին ավելի շատ է անհրաժեշտ: Դրանից հետո կտեսնենք, որ որոշ ժամանակ անց տրամադրությունը կսկսի բարձրանալ և կդադարեք ամեն ինչ խառնել կամ անընդհատ մոռանալ:

Սովորեք լիցքաթափվել

 

 

Պետք է կարողանաք վերահսկել ձեր առօրյան, սովորել ազատվել սթրեսից և լարվածությունից: Երբ դուք սթրեսային վիճակում եք, սկսում է աշխատել կորտիզոլ հորմոնը, որը խոչընդոտում է կենսաբանական ակտիվ քիմիկատերին, որոնց միջոցով ուղեղի բջիջները կապ են հաստատում միմյանց հետ: Հետևաբար, եթե դուք գտնվում ենք մշտական լարվածության մեջ, հիշողությունը սկսում է թուլանալ:

 

 

Ինչպես վստահեցնում են ամերիկացի գիտնականները, 14 օրվա ընթացքում հատուկ հետազոտությունների օգնությամբ հնարավոր կլինի լավացնել հիշողությունը: Որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես էլ չեք մոռանա ընկերների ծննդյան օրերը կամ, օրինակ, տանից դուրս չեք գա առանց բանալիների և փողի:

Պատրաստեց՝ Լիլիթ Կարապետյանը