Մեր կյանքն այնպիսի խելահեղ արագություն է ստացել, որ սկսում է սպառնալ ոչ միայն մարդկանց նյարդահոգեբանական, այլև ֆիզիկական առողջությանը: Գիտնականները չեն դադարում մշակել մեթոդներ, որոնք կօգնեն ժամանակակից քաղաքակրթված մարդուն չընկնել «սթրեսային գերության» մեջ:


Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս ավստրալացի մասնագետները.


1. Շաբաթվա ընթացքում կես օր նվիրեք ձեր սիրելի զբաղմունքին. լողացեք, պարեք, զբոսնեք, այգում նստեք նստարանին: Այսինքն' բավական է ձեզ նվիրեք միայն աշխատանքին:


2. Օրվա ընթացքում ձեր սիրելի մարդկանց առնվազն մեկ անգամ ջերմ խոսքեր ասեք: Մի կասկածեք, որ նրանք կասեն նման խոսքեր ի պատասխան:


3. Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ֆիզիկական լարվածություն տվեք ձեզ: Վարժությունները չպետք է չարչարող լինեն, բայց եթե դրանցից հետո ցնցուղ ընդունելու կարիք չզգաք, ուրեմն ինչ-որ բան սխալ եք արել:


4. Ավելի շատ ջուր խմեք, որպեսզի օրգանիզմը լավ վիճակում պահեք: Պետք է օրվա ընթացքում 1-1.5 լ ջուր խմել:


5. Նվազագույնը շաբաթական մեկ անգամ պետք է խախտել սեփական կանոնները, զբաղվել այնպիսի բաներով, որ իբրև թե չի կարելի ձեզ' խախտել դիետան, շոկոլադ ուտել, բամբասել և այլն: Հետևել ինքներդ ձեզ անհրաժեշտ է, բայց երբ դա շատ խիստ է արվում, հիպոխոնդրիկ' ներշնչվող դառնալու վտանգ կա:

6. Թույլ մի տվեք գողանալ ձեր ժամանակը: Երբեմն կարելի է չպատասխանել զանգերին և նամակներին: Որոշ մարդիկ գողանում են ձեր կյանքի ժամերն ու օրերը' ստիպելով զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ պետք չեն:

7. Եթե ընկճված եք ու ջղայնացած, շարունակական ֆիզիկական աշխատանք կատարեք: Կարող եք քաղաքից դուրս գնալ և գոռալ այնտեղ: Նմանատիպ անհամապատասխան, երբեմն ծիծաղելի գործողությունները պաշտպանում են սթրեսից


8. Օրվա ընթացքում նվազագույնը մեկ բանան կերեք: Այն բազմաթիվ օգտակար վիտամիններ և միկրոէլեմենտներ է պարունակ