Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին՝ Փարիզում Ալիեւի հետ հանդիպումից խուսափելու համար Ֆրանսուա Օլանդին առաջադրել պայման, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ Բակո Սահակյանը, 2014 թվականին հնարավոր չէ իրականացնել։
Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնապես հրաժարվի բանակցություններում Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու իր լիազորությունից։ Միայն այդ դեպքում Բակո Սահակյանի անմիջական մասնակցությունը հետագա հանդիպումներում կարող է լինել հիմնավորված։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի պարագայում նման քայլը կլինի քաղաքական ինքնասպանություն։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգը ընդամենը ապարդյուն փորձ է հետաձգել Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Անդրիաս Ղուկասյան