Ես դեմ եմ արտագաղթին, քանի որ դատարկվում է Հայաստանը, բայց ընդունում եմ անհատի ազատ ընտրության իրավունքը: Համամիտ եմ նրանց հետ, ովքեր մնում ու պայքարում են, բայց չեմ մեղադրում նրանց, ովքեր հեռանում են...Միայն ցավում եմ...

 


Արտագաղթի դեմ պայքարել' չի նշանակում դատապարտել այն մարդկանց, ովքեր արցունքն աչքերին լքում են հայրենիքը:

 


Արտագաղթի դեմ լավագույն պայքարը' սեփական երկրում կյանքի պայմանների բարելավումն է: Դրա համար հարկավոր է միասնական պայքար ներկա իշխանությունների դեմ: Մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են, թե այդ միասնական պայքարի արդյունքում ի հայտ կգա անցանկալի դեմքը: Քոչարյանի դեմքը բավական նեղլիկ է, որպեսզի լայնաթիկունք քառյակի ետեւում երեւան նրա ականջները...

 

 

Աննա Մնոյան