Ամբարտավան ժամանակներ , ձեռնարկատերեր,ովքեր անխնա վատնում են բնական ռեսուրսները ' մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և բնակչությանը: Ահա թե որն է մեր այժմյան իրականությունը: Հիմնական պատճառներից մեկը հենց արդյունաբերության կազմակերպումն է,որը անասելի լուրջ խնդիրներ է առաջացրել և դեռ շարունակում է առաջացնել :

 

Ո՞վ պետք է մտածի աշխատավոր հասարակարգի և բնակչության անվտանգության, շրջակա միջավայրը վնասակար նյութերով աղտոտումից զերծ պահելու մասին: Չեմ կարող ժխտել,որ պարբերաբար իրականացվում են մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածության ռեժիմային դիտարկումներ Երևանում, Վանաձորում,Գյումրիում, Ալավերդիում և Արարատում,բայց հենց Ալավերդիում անտանելի իրավիճակ է ստեղծվել.օդը և հողը աղտոտված են պղնձաձուլական գործարանի արտադրամասերից արտանետվող թունավոր մետաղների օքսիդներով,բանվորների մոտ արձանագրվում են տարբեր մասնագիտական հիվանդություններ,որոնց հիմնական պատճառր էկոլոգիապես ոչ մաքուր մթնոլորտում աշխատելն է :

 

Շատերի մոտ ի հայտ են եկել լյարդի,շնչառական ուղիների ,ստամոքս-աղիքային խնդիրներ:Էլ չխոսեմ պոչամբարների ու հանքավայրի շահագործման արդյունքում թունավոր ծխի հոտի մասին: Ասենք ինչպե՞ս կարելի պոչամբարը ծածկել հողով ու վրան ծառեր տնկել,որոնք,տրամաբանական է,որ պետք է չորանային :Իսկ բարձրացնել բողոքի ակցիա ,կնշանակի զրկվել աշխատատեղից : Կամ ինչու՞ պետք է այս պայմաններում աշխատող բանվորը ստանա 45-50հզ դրամ աշխատավարձ ,իսկ հսկիչը ,ով ընդամենը ցուցմունքներն է գրում,ավելի բարձր կամ նույնիսկ հավասար, մի՞թե նրանք նույն պայմաններում և միևնույն դժվարության աշխատանք են կատարում:

 


Գործարանը բնության հաշվին ստանում է միլիոնավոր դոլարների գերշահույթ և ոչ մի ներդրում չի կատարում բնության հասցրած վնասը մեղմելու համար:Լավ, կգտնվի՞ մի օր մի թագավոր ,որ մատը թափ կտա,կզայրանա ու կասի,թե էս ինչեք բերում էս ժողովրդի գլխին:

 

 

Էլիզա Գևորգյան