Երբ ես նշում էի, որ Մաքսային և Եվրասիական միությունները կամ չեն կայանա, կամ այդ միություններին մեր անդամակցությունը կձգձգվի, շատերը թերահավատ էին վերաբերվում իմ այդ դիտարկմանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի:


Այս իրավիճակում ամենևին չեմ բացառում, որ Հայաստանը կարող է կրկին լրջորեն քննարկել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությունը:
Ռուսատանը մեզ օգտագործեց Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին օրինակ ծառայելու, նրանց արևմուտքից հեռու պահելու գործում' չստացվեց, հիմա էլ հերթական անգամ Հայաստանին Եվրասիական, Մաքսային միություններ տանելու հեռանկարով փորձում է ստիպել, հասկացնել Ադրբեջանին և նրան ևս բերել այդ միություններ: Հիմա այդ խնդիրն էլ վերջնականապես տապալելուց հետո Հայաստանը Ռուսաստանին <<нафиг нужен>>?…
Բնականաբար պարզորոշ զգացվում է, որ գնալով նվազում է Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Իսկ ընդհանրապես, կարծես Ռուսաստանը արտաքին հարաբերություններով խոպան է մեկնել'Կուբա, Լատինական Ամերիկայի երկրներ, իր դիվանագիտական պարտությունները, մեկուսացումը չեզոքացնելու համար…
Բայց արդյունքը մեկն է, շփվելով ռուսների հետ, մյուս ազգերը, պետությունները արագ հիասթափվում են…Հիասթափվում են, որովհետև Ռուսաստանը իր պահելաձևով, իր անողնաշար պահվածքով հասցնում է դրան…Եթե նա ուզում էր, որ այս տարածաշրջանում գերիշխող դիրքերը պահպաներ, հետխորհրդային պետությունները հարեին իրեն, ապա վաղուց Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից պետք է որպես օրինակ մյուսներին' դրախտի անկյուն սարքեր: Մինչդեռ, ընդհակատակը իր <<Գույք' պարտքի դիմացով>>, իր <<Գազպրոմ Արմենիայով>>, <<Հայէլեկտրացանցերով>> և մնացած ճորտատիրական վերաբերմունքով վանեց բոլորին և ատելություն սերմանեց նաև Հայաստանի բնակիչների շրջանում: Եվ պատահական չէր, որ բոլոր այն պետությունները, որոնք անվտանգության խնդիրներ չունեին <<փախան>> դեպի Արևմուտք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան