Ասում են' փոթորկից առաջ լինում է խորհրդավոր լռություն ու դավադիր անդորր: Այսպես կարելի է բնութագրել հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը:
Այն, որ ինչ որ բան փոխվել է դեռ երեկ եղբայրական ու ռազմավարա-դաշնակցային հարաբերություններում, դաերևում է նույնիսկ անզեն աչքով ու պարզ է ցերեկվա պարզ լույսի նման:
Սակայն թե կոնկրետ ինչ, այս պահին մի փոքր դժվար է ասել: Մի բան պարզ է, որ հարցն այստեղ արդեն միայն քաղաքական խնդիրները չեն: Ըստ ամենայնի հարցն արդեն բավական խորացել է ու ընդգրկել նաև ռազմավարական ու տնտեսական ոլորտները:
Նարեկ Գաբրիելյան