Աչքիս նախագահական նստավայրում ավանդույթ է դառնում որևէ կարևոր իրադարձությանն արձագանքելն այն ժամանակ, երբ դա արդեն անիմաստ է: Այդպես էր, օրինակ, Աստանայում Ալիևի նամակի հրապարակման առնչությամբ Սերժի արձագանքը Ծաղկաձորում, և մեկ տարի առաջ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքի վերաբերյալ Լատինական Ամերիկայում դժգոհելը:

 

Թե ով է նման խորհուրդներ տալիս նրան և ինչով է առաջնորդվում խորհուրդ տվողը՝ մնում է անհասկանալի: Եվ ես, որ բացարձակ հեռու եմ դավադրության տեսություններից, քիչ է մնում ենթադրեմ, թե դա հատուկ արվում է արևմտյան (և կամ մարսյան) հատուկ ծառայությունների կողմից:

 

 

Վախթանգ Սիրադեղյան