ՈՒ՞մ է անծանոթ այն պատկերը, երբ բակի «բեսեդկայում» իրենց ու հարակից շենքերից հավաքված մի քանի տղաներ առավոտից երեկո «սեմուշկա չրթելով». գարեջուր խմելով, անցնող-դարձող աղջիկներից են խոսում, նրանց հետևից գռեհիկ արտահայտություններ անում , իրենցից փոքրերին արհամարհական , հրամայական վազեցնում այս ու այն կողմ, մեկ՝ խանութ, մեկ՝ սրա-նրա հետևից, իսկ երեկոները ինչ-որ մեկին «բերման » ենթարկում, «ռազբիրյատով» սխալ հանում, «ընկերական» մի երկու անգամ էլ «շոյում», ճանապարհում; Համոզված եմ, ոչ մեկիդ էլ անծանոթ չէ երևանյան բակի այս սովորական պատկերը;
ՈՒ այդ մեր բակի «բեսեդկայի» տղաները, արդեն որպես ձևավորված երիտասարդներ, նույնպես մեկնում են բանակ՝ պարտադիր ծառայության, իրենց հետ տանելով «բեսեդկայի» սովորությունները, իրենց տների նիստ ու կացը, շրջապատի «տղայական օրենքները»;
Ու բոլորովին էլ նրանցից որևէ մեկի ծնողը չի անհանգստանում, որ իր որդին մարդկանց հետ խոսելու ձևը չգիտի, սեղանից օգտվելու, նույնիսկ՝ զուգարանից օգտվելու ձևը չգիտի, անգիր չգիտի անգամ իրենց տան հասցեն, էլ չեմ խոսում ուրիշ մեծ ու փոքր բաներից; ՈՒ բանակը վեր է ածվում մի մեծ «բեսեդկայի»:
Մելանյա Պետրոսյանց