Փատ Քոնոր անունով ամերիկացի մի քահանա, ով 40 տարիների ընթացքում պսակադրել է 200 զույգի, հետևել է ընտանիքների կայացմանն ու ամրությանը' ընթացքում հետևություն անելով, թե ինչպիսի տղամարդկանց հետ չարժե ամուսնանալ: Նա նույնիսկ գիրք է գրել այդ մասին' «Ում հետ չամուսնանալ» վերնագրով:


Այնտեղ նա ներկայացնում է տղամարդկանց մի քանի տեսակ, որոնց հետ ամուսնությունը դատապարտված է ձախողման: Քահանան հակված է այն մտքին, որ պետք է շատ հետևողական լինել զույգ ընտրելու, սիրահարվելու և սիրվելու համար' աշխատելով զսպել զգացմունքները: Ահա տղամարդկանց մի քանի տեսակներ, որնց հետ խորհուրդ չի տրվում ամուսնանալ.


-«մայրիկի բալիկներ»,


-տղամարդիկ, ովքեր չունեն ոչ մի ընկեր,


-տղամարդիկ, ովքեր ընդունակ են հրապարակավ նվաստացնել ու վիրավորել կնոջը,


-տղամարդիկ, ովքեր չունեն հումորի զգացում,


-տղամարդիկ, ովքեր անպատասխանատու են,


-տղամարդիկ, ովքեր չեն կատարում իրենց տված խոստումը,


-տղամարդիկ, ովքեր չեն կարողանում ճիշտ տնօրինել և օգտագործել փողը: