Վրաստանի նախագահը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով երկրի իշխանությունները փորձում են նվազեցնել լարվածությունը եւ ապացուցել ռուս քաղաքական գործիչներին, որ Ռուսաստանի հարավային սահմաններում բարգավաճող, կայուն և ժողովրդավարական Վրաստանը բխում է հենց Ռուսաստանի շահերից և ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Գիտեք ուզում եմ հիշել դեռևս այն ժամանակները, երբ Վրաստանի իշխանությունները «պարում էին» ռուս քաղաքական գործիչների երաժշտության տակ, այսինքն նախքան Արևելյան գործընկերությունը: Եվ հիշելով այդ ժամանակները, ուղղակի կարող եմ հիշեցնել բոլորին, որ այդ ժամանակ ոչ մի լարվածություն չկար և առավել ևս, ՆԱՏՕ-ին անդամակցել չանդամակցելը չի կարող Ռուսաստանի համար զսպաշապիկ լինել՝ նամանավանդ տվյալ տարածաշրջանում, դրանում մենք համոզվեցինք ,այսպես ասված «ռուս-վրացական փոքրիկ պատերազմի» ժամանակ, երբ Սահակաշվիլին ուտում էր իր փողկապը և ոչ մի օգնություն չստացավ փաստացի:
Չեմ կարծում որ Ռուսաստանի համար կարող էր որևէ վտանգ ներկայացներ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի համար չի սահմանափակվում Վրաստանով, միգուցե միտքս հասկանալի էր....
Խաչատրյան Ժոռա